|
+
Ի՞նչ է իրենից ներկայացնում «hayt.am» համակարգը:
«hayt.am» համակարգը էլեկտրոնային առևտրի միջավայր է, որտեղ հանդիպում են վաճառողը կամ ծառայություններ մատուցողը մի կողմից և գնորդը կամ ծառայություններ պատվիրողը մյուս կողմից: «hayt.am» համակարգը կատարում է միջնորդի դեր այս երկու շուկայի սուբյեկտների միջև: Համակարգը չի դնում խիստ սահմանափակումներ այս երկուսի նկատմամբ ինչպես դա չի կատարվում ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում:
|
|
+
Ի՞նչու և ում է անհրաժեշտ գրանցվել:
Գրանցումն անհրաժեշտ է այն բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր «hayt.am» համակարգի միջոցով ցանկանում են վաճառել տարբեր ապրանքներ կամ մատուցել տարատեսակ ծառայություններ: Առանց գրանցվելու հնարավոր չէ գնորդին ներկայացնել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Գնորդներին «hayt.am» համակարգում գրանցվելն անհրաժեշտ չէ:
|
|
+
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել:
«hayt.am» համակարգի կայքի առաջին էջի վերևի մասում կա «Գրանցվել» մուտքը: Այստեղ մուտք գործելով դուք հնարավորություն կունենաք գրանցվել` հերթականությամբ լրացնելով բոլոր «*» -ով նշված պարտադիր դաշտերը, այնուհետև Ձեր էլեկտրոնային հասցեին եկած հարցումով դուք կհաստատեք Ձեր գրանցումը:
|
|
+
Արդյո՞ք հայտարարություն տալը անվճար է:
Այո «hayt.am» համակարգում հայտարարություն տալն անվճար է:
|
|
+
Ի՞նչ է տալիս «hayt.am» համակարգում լրացված հայտը:
«hayt.am» համակարգում լրացված հայտը հնարավորություն է ընձեռում Ձեզ ըստ պատշաճի ներկայացնել Ձեր կողմից առաջարկվող ապրանքատեսակը կամ մատուցվող ծառայությունը և օպերատիվ կերպով վաճառել դրանք` ունենալով հնարավորություն շատ ճկուն էլեկտրոնային գործիքների միջոցով հայտում տեղակայել այն բոլոր սպառիչ նկարագրությունները և նկարները, որոնք կօգնեն Ձեզ արագ իրացնել Ձեր ապրանքատեսակը կամ ստանալ ծառայությունների կատարման պատվերներ: Ձեզ բացարձակապես անհրաժեշտ չի լինի առաջարկվող ապրանքատեսակի համար որոշել թե որ տեխնիկական պարամետրերի համար պետք կլինի լրացնել որոշակի դաշտեր, քանի որ հայտի լրացման պահին դրանք արդեն կլինեն Ձեր հայտում: Բացի դրանից դուք հնարավորություն կունենաք անձնական էջ պատրաստել կոնկրետ մեկ ապրանքատեսակի կամ առաջարկվող մեկ ծառայության համար, հենց Ձեր հայտի մեջ, որտեղ ավելի ազատորեն կներկայացնեք Ձեր ապրանքը (ծառայությունը) և կկատարեք ձևավորում: Իսկ իրավաբանական անձիք նաև կկարողանան «offline» ռեժիմով լրացնել միանգամից մի քանի տասնյակ ապրանքատեսակների համար հայտեր: Գնորդները կկարողանան շատ արագ գտնել Ձեր լրացված հայտերը քանի որ «hayt.am» համակարգում գործում է նաև «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՓՆՏՐՄԱՆ» և «ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ» ճկուն և օպերատիվ աշխատող համակարգերը:
|
|
+
Ի՞նչ է պարունակում իր մեջ ապրանքի կամ ծառայության հայտը:
Ապրանքի (ծառայության) հայտն իր մեջ պարունակում է ապրանքատեսակի (ծառայության) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ», «ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ», միավոր ապրանքատեսակի (ծառայության) գինը, գտնվելու վայրը, վաճառողի կոնտակտները, տեղեկություններ վաճառողի մասին, նաև այլ ապրանքատեսակների (ծառայությունների) մասին տեղեկություններ, որոնք առաջարկում է տվյալ վաճառողը: Կա նաև հնարավորություն պատրաստելու սեփական էջ միավոր ապրանքատեսակի(ծառայության) համար, որտեղ հնարավորություն է ընձեռվում ավելի ճկուն կազմակերպելու ապրանքատեսակի(ծառայության) ներկայացումը:
|
|
+
Արդյո՞ք հնարավոր է լրացված հայտը փոխել կամ հանել:
Ձեր կողմից լրացված հայտը, մինչև վերջնաժամկետը, կարող եք փոփոխել կամ հանել երբ և քանի անգամ անհրաժեշտ կլինի` Ձեր իսկ նախաձեռնությամբ:
|
|
+
Հնարավո՞ր է արդյոք միանգամից մի քանի հայտ լրացնել:
Միանգամից հնարավոր է լրացնել մեկից ավելի հայտեր անսահմանափակ քանակությամբ:
|
|
+
Ո՞վքեր կարող են լրացնել հայտեր:
Հայտեր կարող են լրացնել թե’ իրավաբանական և թե’ ֆիզիկական բոլոր չափահաս անձիք:
|
|
+
Ի՞նչ կարելի է վաճառել կամ գնել «hayt.am» համակարգի միջոցով:
«hayt.am» համակարգն ունի առնվազն 19 կատեգորիաներ իրենց ենթակատեգորիաներով, որոնք ընդգրկում են իրենց մեջ ամենաբազմազան բնագավառներ: Հենց այս բնագավառներին պատկանող ապրանքներն ու ծառայությունները կարող են վաճառվել կամ գնվել «hayt.am» համակարգի միջոցով (կատեգորիաների ցանկը` առաջին էջի ձախ մասում): Բացի դրանից հնարավորություն կա այս բնագավառներից դուրս վաճառել ապրանք` «այլ ապրանքներ» կատեգորիայի միջոցով:
|
|
+
Արդյո՞ք «hayt.am» համակարգը գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:
«hayt.am» համակարգն առայժմ ընդգրկում է միայն Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Ջավախքի տարածքները: Միայն այդ տարածքներում ապրանք վաճառող կամ ծառայություններ մատուցող անձիք կարող են օգտվել այս համակարգից: Չնայած դրան, ամբողջ աշխարհում ապրող բոլոր գնորդները կարող են օգտվել այս համակարգից` գնելով այս կամ այն ապրանքը կամ պատվիրելով այս կամ այն ծառայությունը:
|
|
+
Արդյո՞ք «hayt.am» համակարգը ուղարկում է գնված ապրանքը փոստային առաքումների միջոցով:
«hayt.am» համակարգը չի զբաղվում փոստային առաքումներով և առաքումների պատվերներ չի տալիս մեկ այլ փոստային ընկերությանը: Դրա անմիջական պատասխանատուն վաճառողն է:
|
|
+
Արդյո՞ք «hayt.am» համակարգը իրենից ներկայացնում է էլեկտրոնային վճարումների համակարգ:
«hayt.am» համակարգն իրենից չի ներկայացնում էլեկտրոնային վճարումների համակարգ : Այստեղ հնարավոր չէ գնել ապրանք կամ ծառայություն էլեկտրոնային քարտերի (օրինակ` կրեդիտային քարտեր), ֆինանսական չեկերի կամ առցանց այլ վճարումային համակարգերի միջոցով: Համակարգը միայն տեղեկատվական է: Իսկ վճարման պայմանները դրվում են վաճառողների կողմից:
|
|
+
Արդյո՞ք գաղտնի են իմ գրանցման տվյալները («օգագործողի անուն», «գաղտնաբառ»):
Ձեր գրանցման տվյալները ամբողջությամբ գաղտնի են և հայտնի են միայն Ձեզ: Խնդրում ենք պահպանել դրանք օտար մարդկանցից, քանի որ դրանց միջոցով, երրորդ անձիք կարող են փչացնել կամ ջնջել Ձեր կողմից լրացված հայտերը:
|
|
+
Քա՞նի օր կարող է մնալ լրացված հայտը «hayt.am» համակարգում:
Լրացված հայտը համակարգում կարող է մնալ առավելագույնը 60 օր:
|
|
+
Կարե՞լի է արդյոք լրացվող հայտի մեջ տեղադրել մեկից ավելի նկարներ մատուցվող ծառայության կամ վաճառվող ապրանքի վերաբերյալ:
Լրացվող հայտերում կարելի է տեղադրել մեկից ավելի նկարներ:
|
|
+
Արդյո՞ք պետք է ինչ-որ տոկոս վճարել «hayt.am» համակարգի միջոցով ինչ-որ ապրանքի վաճառքից ստացված միջոցներից:
«hayt.am» համակարգում լրացվող հայտերի միջոցով վաճառվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վաճառքից ստացված միջոցներից մենք որևէ % չենք պահում:
|
|
+
Ինչպե՞ս կարելի է արագ գտնել անհրաժեշտ ապրանքը կամ մատուցվող ծառայությունը:
«hayt.am» համակարգում գործում են երկու փնտրման գործիքներ: Առաջինը գտնվում է համակարգի առաջին էջում: Այստեղ կարելի է փնտրում կատարել միայն ըստ տեղանքի և կատեգորիայի: Երկրորդը արդեն «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՓՆՏՐՈՒՄ»-ն է: Այս գործիքի միջոցով կարելի է փնտրում կատարել ըստ կատեգորիաների ու ենթակատեգորիաների, հայտի լրացման պահի, գնի, վերջնաժամկետի, վիճակի, ապրանքի համարի, գտնվելու տեղի և օգտագործողի անվանման: Սրանցից որևէ մեկի կամ բոլորի ընտրության դեպքում դուք կստանաք Ձեր կողմից փնտրված ապրանքի կամ ծառայության ողջ ցանկը:
|
|
+
Ի՞նչ չի կարելի տեղադրել «hayt.am» համակարգի լրացվող հայտերում:
Լրացվող հայտերում չի թույլատրվում տեղադրել. պորնոգրաֆիկ, հակաօրինական, չճշտված կամ կեղծ, ռասսայական, կրոնական, քաղաքական, լեզվական, ազգային, սեռային և այլ խտրականությունների ու անհանդուրժողականությունների, զենքերի և զինամթերքների, թմրադեղերի և հոգեմետ միջոցների, դեղերի և դեղամիջոցների, ծխախոտի և ծխախոտային այլ մթերքների տեղեկատվություն: Բոլոր այն անձիք, ովքեր վերը թվարկված բնույթի տեղեկատվություն կզետեղեն լրացվող հայտերում, այդ անձանց գրանցումը կփակվի, իսկ հայտերը կջնջվեն «hayt.am» համակարգից ընդմիշտ: Նաև չի թույլատրվում հայտերում լրացնել տարաբնույթ հայհոյանքներ: Այսպիսի մարդիկ կստանան տուգանային միավորներ կամ ժամանակավորապես կզրկվեն հայտեր տեղադրելու իրավունքից:
|
|
+
Ո՞վ է կրում պատասխանատվություն «hayt.am» համակարգում վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների որակի, քանակի, տեղափոխման, հայտերում չթույլատրված տեղեկատվության զետեղման և հայտերում լրացվող տեղեկատվության համապատասխանության համար:
«hayt.am» համակարգում վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների որակի, քանակի, տեղափոխման, հայտերում չթույլատրված տեղեկատվության զետեղման և հայտերում լրացվող տեղեկատվության համապատասխանության համար պատասխանատվություն են կրում միայն հայտեր լրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք: «hayt.am» համակարգի անձնակազմը պատասխանատվություն չի կրում վերջիններիս համար:
|