| Նորություններ |
| Արևը երգում է |
Այս հրաշալի աստղը բոլոր ժամանակներում ոգեշնչել է բանաստեղծների և հարյուրավոր երգեր են ստեղծվել: Իսկ հիմա ստացվում է, որ արևը, ում մենք պարտական ենք կյանքով, ինքն է ստեղծում իր սեփական երաժշտությունը: Շեֆիլդ (Մեծ Բրիտանիա) համալսարանի աստղագետներին, առաջինն է հաջողվել կատարել արևի արտաքին մթնոլորտում մագնիսական դաշտի կողմից ստեղծված երաժշտական հարմոնիայի ձայնագրությունը:
Գիտնականները գտել են, որ հսկայական մագնիսական հանգույցները, որոնք ձևավորվում արեգակի արտաքին մթնոլորտից շատ հեռու, տատանվում են երաժշտական գործիքների լարերի նման կամ նման են փողային գործիքների ձայնային ալիքներին:
Այդ հանգույցները, ինչպես ենթադրվում է հանգեցնում են արեգակնային ժայթքումների առաջացմանը, որն իր հերթին տիեզերք են նետում բարձր լիցքավորված մասնիկների, ստեղծելով մի երևույթ, հայտնի որպես տիեզերական եղանակ: Երբ արեգակնային ակտիվությունը և ստեղծված ժայթքումները աճում են առաջանում է «տիեզերական փոթորիկ», որը կարող է հանգեցնել երկրի վրա աղետալի հետևանքների, ոչնչացնելով էլեկտրոնային սարքավորումները, տաքացնել էներգոհամակարգը և վնասել արբանյակները:
Շեֆիլդ համալսարանի պրոֆեսոր և արևի հատեզոտությամբ զբաղվող խմբի ղեկավար Robertus von Fаy-Siebenburgen-ը հայտարարել է, որ առաջին անգամ լսել նման մեծ և հզոր աղբյուրի աղմուկը գեղեցիկ ու հուզիչ էր: Այս հնչյունները կարելի է անվանել երաժշտություն, քանի որ նրանցում կա ներդաշնակություն: Հետազոտողները գտել են, որ ի շնորհիվ արևի մակերևույթի վրա հարվածային ալիքների, հանգույցները տատանվում են ինչպես աջ ու ձախ նման կիթառի լարերի այնպես էլ, դեսուդեն, ինչպես փողային գործիքների օդային տատանումների:
Գիտնականները չեն կարողացել ուղղակիորեն ձայնագրել, արևային մթնոլորտում առաջացած ձայնը, քանի որ ձայնային ալիքը չի կարող թափանցել տիեզերական վակուումի միջով: Հետեւաբար, նրանք օգտագործել էին մագնիսական հանգույցների արբանյակային պատկերը, որոնք կարող են ավելի քան 60.000 մղոն երկարություն ունենալ: Դարձնելով տեսանելի տատանումները աղմուկի և արագացնելով տատանման հաճախականությունը, որպեսզի դրանք լսվեն մարդու ականջին, գիտնականները կարողացել եք վերստեղծել ձայնը երկրի վրա:
|
|
|