Արվեստ  
Գրքեր  
Գործարարություն  
Ավտոմեքենաներ և պահեստամասեր  
Անշարժ գույք  
Բջջային հեռախոսներ և պարագաներ  
Համակարգիչներ և պարագաներ  
Տեսախցիկներ և ֆոտոխցիկներ  
Կենցաղային տեխնիկա  
Ամեն ինչ տան համար  
Հագուստ և պարագաներ  
Զարդեր և ժամացույցեր  
Հնություններ և հավաքածուներ  
Երաժշտական գործիքներ  
Առողջություն և գեղեցկություն  
Սպորտային պարագաներ  
Ճամփորդություն և հանգիստ  
Ծառայություններ  
Աշխատանք  
Այլ ապրանքներ  
 
  Մանրամասն փնտրում
Մանրամասն փնտրում
Հայտ
Հայտատու
Կատեգորիա
Գին
 Սկսած   մինչև  AMD
Գտնվելու վայրը
   
Նորություններ
Cadillac Escalade–ամերիկյան ավտոառևանգողների սիրելի մոդելը
Ամերիկացի ավտոմեքենա առևանգողները պահպանում են <<մտերմիկ կապը>> դինամիկ մոդելների, մեծ արտաճանապարհային մեքենաների և պիկապների նկատմամբ: Ըստ Highway Loss Data Institute-ի տվյալների ամենաշատ առևանգվող ավտոմեքենաների ցանկը Միացյալ Նահանգներում գլխավորում է Cadillac Escalade-ը , որը կանգնած է վերջին յոթ ցուցակներից վեցի վերևում: Նվազման կարգով նրան հաջորդում են պիկապ Ford F250, Infiniti G37, Dodge Charger V8 Hemi շարժիչով և Chevrolet Corvette Z06-ը: Highway Loss Data Institute –ի վերլուծաբանները նշում են, որ առևանգողները գնահատում մեծությունը և հզորության մեծ պաշարը: Ինստիտուտի հաշվետվությունը հիմնված է վերջին երեք տարիների առեվանգումների վիճակագրության վրա և իր մեջ ներառում է 2007-2009թթ արտադրության ավտոմեքենաներ: Ամենաքիչ հետաքրքրությունը ամերիկացի առևանգողները ցուցաբերում են Volvo S80, Saturn VUE, Nissan Murano և Honda Pilot ավտոմեքենաների նկատմամբ: Պայքարելու համար առևանգումների դեմ Cadillac-ը բարելավում է Escalade-ի հակաառևանգային համակարգը. շարժիչի անջատման համակարգ, ղեկի արգելափակման համակարգ և այլն: 2011 մոդելների վրա տեղադրվում են լամինացված պատուհաններ, որոնք ավելի դիմացկուն են հարվածներին:
Լավագույն առաջարկ

"ԱՔՍԻՈ" Վեբ Ստուդիա

Պտղնի 2-ում 525 ք/մ տնամերձ հողատարածք

Laptop SATA HDD 120GB

Laptop RAM DDR2 667MHz 1 GB
©"hayt.am" : Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի պատրաստումը hayt.am-ի:
Բոլոր առաջացած հարցերով դիմեք info@hayt.am հասցեով:
hayt.am-ի անձնակազմը պատասխանատվություն չի կրում գրանցված այցելուների կողմից սխալ կամ կեղծ տեղեկատվություն զետեղելու համար:
 Կայքից օգտվելու կանոնները
Կայքից օգտվելու կանոնները

Սույնով տեղեկացնում ենք կայքի բոլոր այցելուներին և օգտվողներին կայքից օգտվելու կանոնները: Դրանք հետևյալն են`

  1. «hayt.am», «hayt», «T.» անվանումները և «hayt.am»-ի լոգոտիպը հանդիսանում են «hayt.am»-ի ապրանքային նշանները և սեփականությունը: Վերջիններիս ցանկացած ձևի կամ բովանդակության օգտագործումը կբերի «hayt.am»-ի հեղինակային կամ հարակից իրավունքների խախտմանը:
  2. Արգելվում է օգտագործել «hayt.am»-ին պատկանող սերվերային, ծրագրային, տեքստային կամ այլ մտավոր սեփականություն հանդիսացող միջոցներն ու ռեսուրսներն` առանց «hayt.am» համակարգի անձնակազմի գիտության և գրավոր թույլտվության:
  3. Բոլոր այցելուները և գրանցված օգտվողները պետք է հարգեն միմիանց մտավոր սեփականության իրավունքը և առանց մեկը մյուսի գիտության չպետք է օգտագործեն հայտերում զետեղված տեղեկատվությունը:
  4. Լրացվող հայտերում չի թույլատրվում տեղադրել. պորնոգրաֆիկ, հակաօրինական, չճշտված կամ կեղծ, ռասսայական, կրոնական, քաղաքական, լեզվական, ազգային, սեռային և այլ  խտրականությունների ու անհանդուրժողականությունների, զենքերի և զինամթերքների, թմրադեղերի և հոգեմետ միջոցների, դեղերի և դեղամիջոցների, ծխախոտի և ծխախոտային այլ մթերքների  տեղեկատվություն:
  5. Համակարգից օգտվողները պետք է անթերի և ճիշտ պատասխանեն գրանցման ընթացքում տրվող բոլոր հարցերին:
  6. Յուրաքանչյուր օգտվող պարտավոր է պահպանել լրացվող հայտերում առաջարկվող ձևաչափը` հարցերին տալով ճիշտ պատասխաններ: Լրացնել հայտերը միայն գրական և մասնագիտական հայերենով` հայերեն բաժնում և միայն գրական և մասնագիտական անգլերենով` անգլերեն բաժնում, չօգտագործելով ժարգոն, հայհոյանք և օտարալեզու բառեր: Հիշեցնում ենք, որ համաձայն «ՀՀ լեզվի մասին օրենքի»` ՀՀ պետական լեզուն հայերենն է: