| Նորություններ |
| Թոփ 10 ամենատարօրինակ մանկական գրքերը աշխարհում |
|
Ավաղ, բայց եթե հավատանք վերջին ուսումնասիրություններին, այսօրվա երեխաները համարյա չեն կարդում: Փորձագետները ասում են, որ եթե մենք համեմատենք հաջորդ սերունդը մեզ` նրանց ծնողների հետ, ապա ընդամենը 2% երեխաներ են կարդալուն տրամադրում այնքան ժամանակ, ինչքան մենք իրենց տարիքում: Սակայն, նման իրավիճակը – երկկողմանի մետաղադրամ է հիշեղնում: Ի վերջո, եթե նայում եք, թե ինչ են առաջարկում հրատարակիչները մեր երեխաներին, ապա տպավորություն է ստեղծվում որ ավելի լավ է նրանք, ոչինչ չկարդան:
Ձեզ ենք ներկայացնում վերջին տարիներին գրախանութներում հայտված ամենից տարօրինակ մանկական գրքերը:
10-րդ տեղ:
Բացել է մեր հիթ շքերթը պրագմատիկ գերմանացիների գիրքը, որոնք, նույնիսկ մանկական գրքերում դնում են մաքսիմալ պրակտիկությունը: Այսպես «Ինչպես ճիշտ ճանապարհորդել ավտոստոպով, ուսումնական ձեռնարկ երեխաների համար», կարծում եմ, բառերը ավելորդ են, ...
9-րդ տեղ:
Երեխաները սիրում կենդանիներին: ԵՎ որպեսզի այդ սերը ամրապնդվի պետք է պահպանել հետաքրքրությունը մեր փոքր եղբայրների հանդեպ: Օրինակ, օգտագործելով գրքերի հետևյալ հետաքրքիր վերնագրերը: «Որոշ կատուներ կարող են թռչել» և «բոլոր կատուները ընկնում են դժոխք»: Վերջին գիրքը վերահրատարակվել է արդեն մի քանի անգամ և հանդիսանում է ամենա կարդացվող մանկական գրքերից մեկը Ամերիկայում:
8-րդ տեղ:
Եվ այստեղ միանգամից, ինչ որ ամերիկյան հրատարակչության, երեք գունագեղ գրքեր: Առաջինը նրանցից «հայրիկը խմում է, քանի որ դու լաց ես լինում», գրված է մի խումբ ամերիկյան հոգեբույժների կողմից և մեծ համբավ է վայելում: Ինչպես և մյուս երկու գրքերը, «Ինչու չեն կարող ընկերություն անել էլեկտրական վարդակը և պատառաքաղը»: և «Անզգույշ Ջորջը, և բարձր լարման գիծը» բացատրելով, որ խելացի երեխաները չեն խաղում էլեկտրաէներգիայի հետ:
7-րդ տեղ:
Գիրք հետևյալ վերնագրով` «Իրերը, որոնք ունեն հարուստ ծնողների երեխաները, և որոնք դու երբեք չես ունենա» գրեթե անհնարին է կռահել, թե ինչ տիպի կրթական ազդեցության համար է հաշվարկված հեղինակների այս աշխատանքը:
6-րդ տեղ:
Մի քանի գրքեր ինքդ քեզ հոգեբան շարքից `«Հիստերիան որպես միջոց ստանալու համար, այն ինչ ուզում ես» և «Հանրաճանաչ անատոմիա» Ասում են, որ «անատոմիան» ավելի լավ է վաճառվում: Միգուցե ծնողները չեն ուզում իրենց երեխաներին հիստերիայի փորձագետներ դարձնել:
5-րդ տեղ:
Գրեթե գիտահետազոտական աշխատանք, որը կարող է ստանալ կենդանիների պատկերազարդ գրքի կոչումը: Պարզ ասած պարզապես, մանկական հեքիաթ «Խլուրդի մասին, որը ուզում էր իմանալ, թե ով է կեղտոտել իր գլխին». Այս հետաքրքիր գրքի հեղինակը, բարի հեքիաթասան գերմանացի Werner Holzwarth-ն է, իսկ պատկերազարդումների հեղինակը Rolf Erlbruch-ը:
4-րդ տեղ:
Եթե ձեր երեխան ունի քնելու խնդիրներ, ապա որոշ հրատարակիչներ խորհուրդ են տալիս ծնողներին, թե ինչպես հանգստացնել երեխային, եթե նա վատ է քնում, և ավելի վատ եթե քնում է գիշերը: Իսկ այս օգտակար գրքի վերնագիրն է, «Ձեր գիշերային մղձավանջը ոչ այլ ինչ է քան իրականություն». Հետաքրքիր է, որ վաճառողները խորհուրդ են տալիս չսահմանափակվել միայն սույն հրատարակությամբ, այլ գնել նաև ևս մեկ գիրք` «Լուսնի վրայի մարդը իրականում սատանան է» խորագրով: Այնտեղ գունագեղ ներկայացվում է այն վարկածը, որ «դեմքը», որը երևում է լուսնի վրա դա սատանայի դեմքն է, որը, հենց որ երեխան կատարում է վատ արարք, անմիջապես տանում է նրան դժոխք: Թվում է, թե արագ և հանգիստ քունը կարդալուց հետո - երաշխավորված ...
3-րդ տեղ:
Երրորդ տեղում է հրաշալի հրապարակումը, նախատեսված օգնել ծնողներին իրենց երեխաների ավելցուկային քաշի դեմ պայքարում: Այս գիրքը մի տղա-շատակերի մասին է և ներկա պահին հանդիսանում է փափուկ կազմով մանկական գրքերի վաճառքը: Այն կոչվում է «Տղան, որը մահացավ, քանի որ ամեն ինչ կերավ»:
2-րդ տեղ:
Երկրորդ տեղում է գտնվում ամերիկյան հեքիաթասանների ևս մեկ ստեղծագործություն, այս անգամ եգիպտական բուրգերի և հունական սրբավայրերի մասին: Նախաբանում ասված է, որ գիրքը գրված է մատչելի լեզվով և խորհուրդ է տրվում երեխաներին 5 տարեկանից: Փաստորեն, պատմության թեման, շատ հետաքրքիր է ցանկացած տարիքում, բայց որ 5 տարեկան երեխաների գիրքը կոչվում է «Որտեղ եք ցանկանում լինել թաղված» - դա արդեն շատ է:
1-ին տեղ:
Եվ վերջապես, գիրք - հաղթողը, որը կրում է «բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենատարօրինակ մանկական գրքի» կոչումը «հայրիկի նոր կինը, որի անունն է Ռոբերտ»: Այս սքանչելի հրատարակության մասին հայտնի է, որ նրա հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել երեխաների հնարավոր մտավոր վնասները, եթե ծնողներից որևէ մեկը ունենա միասեռ ամուսնություն: |
|
|