Չնայած այն հանգամանքին, որ «hayt.am»-ի անձնակազմը մշտապես հետևում է հայտերում զետեղված տեղեկատվության բովանդակությանը և այդ տեղեկատվության ներկայացման համապատասխանությանը «hayt.am»-ի ձևաչափին, սակայն վերջինս ի վիճակի չէ հայտնաբերել բոլոր այն հայտերը, որոնցում առկա կլինեն նշված ձևաչափի կամ ՀՀ օրենքներին, սահմանադրությանը կամ միջազգային և միջպետական այլ իրավական ակտերին հակասող տեղեկատվություն: Ըստ այդմ «hayt.am»-ի անձնակազմը պատասխանատու չէ այդպիսի հայտերի առկայության համար: Վերջիններիս ամբողջ պատասխանատվությունը ընկնում է այս կայքի օրինական (կամ անօրինական`կիբեր հանցագործների միջամտությամբ) գրանցված հայտատուների վրա: «hayt.am»-ի անձնակազմը պատասխանատու չէ նաև երրորդ անձանց, կազմակերպությունների, կիբեր հանցագործների կամ այլոց կողմից հայտատուներին պատճառված հնարավոր վնասների (տեղեկատվության ոչնչացման, վերափոխման կամ աղավաղման) համար:
Սույն համաձայնագրով դուք պարտավորվում եք.
- Չզետեղել անբարոյական, վիրավորական, ռասայական, կրոնական, սեռական, ազգային կամ այլ խտրական, մարդու բարի համբավը կեղտոտող, սահմանադրական կարգի բռնի տապալման, կեղծ կամ սխալ կամ այլ բնույթի տեղեկատվություն, «www.hayt.am» կայքի լրացվող հայտերում կամ այլուր, որը կհակասի ՀՀ օրենքներին, սահմանադրությանը, միջազգային ու միջպետական այլ իրավական ակտերին կամ «hayt.am»-ի սահմանած կանոններին:
- «www.hayt.am» կայքի լրացվող հայտերում կամ այլուր չզետեղել` զենքի և զինամթերքի, դեղերի և թմրամիջոցների, ծխախոտի և ոգելից խմիչքների, մարդկանց առևտրի կամ այլ բնույթի հայտեր, որոնց վաճառքը, փոխանակումը կամ վարձով տալը որևէ կերպ արգելված կամ սահմանափակված կլինի ՀՀ օրենքներով, սահմանադրությամբ, միջազգային ու միջպետական այլ իրավական ակտերով կամ «hayt.am»-ի սահմանած կանոններով:
- Հարգել գրանցված հայտատուների հեղինակային և կից իրավունքները և առանց նրանց համաձայնության չօգտագործել վերջիններիս հայտերում զետեղված տեղեկատվությունը:
- Չկատարել անօրինական` չարտոնված մուտքի փորձեր դեպի «www.hayt.am» կայքի բազաներ և այլ սերվերային միջոցներ:
- Չօգտագործել «hayt.am»-ին պատկանող տեղեկատվությունը, ծրագրային միջոցները կամ այլ մտավոր սեփականություն որևէ ձևաչափով, քանակությամբ, միջոցներով, որևէ նպատակի համար` առանց վերջինիս կողմից տրված գրավոր համաձայնության:
- Հայտերը լրացնել «hayt.am»-ի կողմից սահմանված ձևաչափին և կանոններին համապատասխան:
Սույն համաձայնագրի խախտման դեպքում դուք տեղեկացվում եք, որ ձեր հաշիվը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ արգելափակվել, իսկ լրացված հայտերը` ոչնչացվել: Կարող են կիրառվել նաև «hayt.am»-ի կողմից սահմանված սանկցիայի այլ միջոցներ:
Ձեր կողմից թույլ տրված ապօրինությունների մասին անմիջապես կտեղեկացվի ձեզ ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությանը:
Ձեր անձնական տվյալները, որոնք պահանջվում են ձեզանից գրանցման և հայտեր լրացնելու ընթացքում նախատեսված են միայն ձեր հարմարավետության և գրանցման հաստատման համար և չեն փոխանցվում երրորդ անձանց կամ կազմակերպություններին:
|